Հայաստանն ստանձնել է ԱՊՀ պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի փետրվարի 20-ին տեսակապի միջոցով կայացած կազմակերպչական անդրանիկ նիստում Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձագույն դատախան խորհրդից, նիստին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախագահների պաշտոնակատարներ Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, ինչպես նաև ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

Նշվում է, որ, կարևորելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում նման կառույցի ստեղծումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների փոխգործակցության կազմակերպմանն ու համակարգմանը։ Առավել դյուրին պայմաններ կստեղծվեն ԱՊՀ շրջանակներում ընդունված՝ իրավական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և այլ ակտերի իրագործման, ԱՊՀ անդամ պետությունների դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում դատարանների որոշումների կատարումը ապահովելու գործում ջանքերի միավորման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների դատարանների միջև տեղեկատվության ու փորձի կանոնավոր փոխանակման համար:

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով