Արցախ

Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված  ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված  ցուցահանդեսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում