Արցախ

Արցախում սննդամթերքի և որոշ ապրանքների ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

Արցախում սննդամթերքի և որոշ ապրանքների ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն:

Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Ադրբեջանը 2022 թվականին դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում