Podcast-Հարց բժշկին. ծխելը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև անպտղության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առհասարակ ծխախոտը վնասակար է, դրա օգտագործումը կարող է ազդել առողջության վրա և առաջացնել մի շարք խնդիրներ: Ծխախոտի վնասակար ազդեցություններից մեկն էլ տղամարդկանց մոտ անպտղության հանգեցնելու հավանականությունն է:

Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում առողջապահության նախարարության`սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանը նշեց, որ հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո:

«Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա: Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան, նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեյկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ»,-ասաց մասնագետը:

Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման:

Ի՞նչ ազդեցություն կարող է ծխելը ունենալ սեռական առողջության վրա, հատկապես տղամարդկանց մոտ: Հնարավո՞ր է վերականգնել ծխախոտի ազդեցությամբ տղամարդկանց սերմում բարձրացած լեյկոցիտների քանակը:

Այս և մի շարք կարևոր այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին