Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները. Արցախի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրավական ուժ ստացավ իր իրավունքների ու ազատությունների, ազգային արժանապատվության պաշտպանության համար արցախահայության բազմամյա պայքարը: Մենք ի լուր աշխարհի՝ հայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միավորված ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:

Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժվարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, Արցախի հավատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցությամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ հանուն համամարդկային արժեքների, ժողովրդավարության հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանության մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների պայծառ հիշատակի առջև: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին և առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան մեր հերոսների նվիրական իղձերն ու նպատակները:

Թող Աստված խաղաղություն, ուժ ու եռանդ, ամուր հավատ ու հույս պարգևի մեր ժողովրդին՝ արժանապատվորեն հաղթահարելու բոլոր փորձություններն ու կյանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս