«Նոր գիրք»-7/23. Գոլդինգ, Ուայթ, Նիկոլս

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Վիլյամ Գոլդինգ, «Ճարպիկ Մարթինը»

Առաջին հայացքից «մարդը և ծովը» հավերժական թեման շահարկելով. Գոլդինգի` թերևս ամենից խորունկ վեպը` Ռոբինզոնի աղերսներով, մեջբերելով Պրոմեթևսի այլաբանությունը, ակնարկում է, որ անգամ նողկալի մարդն իր մեջ փորձում է կերտել Աստծուն: Իրականի և ցնորականի, ողջամտության ու խենթության, սիրո և ատելության ճամփաբաժանին լռված` Ճարպիկ Մարթինը մեկ ակնթարթ տևած վեց օրում արարում է սեփական քավարանը: Թարգմանությունն անգլերենից՝ Արտաշես Էմինի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Է. Բ. Ուայթ, «Շարլոթի սարդոստայնը»

Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Թարգմանությունը` Կարինե Դանիելյանի: Նկարազարդումները` Գարթ Ուիլյամսի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Թոմ Նիկոլս, «Վտանգավոր ամենագետներ»

Այսօր բոլորը գիտեն ամեն ինչ. միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ կարող է ընդամենն արագ անցնել Wikipedia-ով և հավասարի պես ոտք գցել գիտության դոկտորի ու փորձառու դիվանագետի հետ։ Բոլորը ստիպված են հաշվի նստել բոլոր, նույնիսկ ամենաարտառոց մտքերի հետ։ «Ամեն մեկի ձայնը պետք է լսելի լինի» թեզը դարձել է դոկտրին, և սրա դեմ արտահայտված որևէ միտք դատափետվում է ու պիտակավորվում որպես հակաժողովրդավարական էլիտիզմ։

Թոմ Նիկոլսն այս գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը։ Պատճառները շատ են՝ համացանցի տարածումը, բարձրագույն կրթության ոլորտում «հաճախորդին բավարարելու» մոդելի ներմուծումը, լրատվության փոխակերպումը ժամանցային ծառայության։

Պարադոքսալ է, որ ինֆորմացիայի տարածումը ստեղծել է ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, թերուսների ու նիհիլիստների բանակ։ Երբ զանգվածը սկսում է կարծել, թե ոչ ոք չգիտի ավելին, քան մյուսը, ժողովրդավարական ինստիտուտներին սկսում են փոխարինել պոպուլիստներն ու տեխնոկրատները։ Թարգմանիչ` Հովհաննես Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին