Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտագությանը և կայունությանն առնչվող հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցացկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:

Հայերեն English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները