Հասարակական

Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը Կարճաղբյուրում քննարկում են ունեցել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը Կարճաղբյուրում քննարկում են ունեցել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 17-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։ Վահան Քերոբյանին ուղեկցում էր նրա տեղակալ Արման Խոջոյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այցի շրջանակում պաշտոնյաները շրջել են ձկնաբուծարանում և քննարկել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող հարցեր։

Այնուհետև նախարար Վահան Քերոբյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը այցելել են Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկվել են «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում