Արցախ

Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի բուժառուները շրջափակման պատճառով կանգնել են մի շարք խնդիրների առաջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը ջեռուցման խնդիր ունի։ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրից։

«Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախի շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների և սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում