Հայ խորհրդարանականները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունը հրավիրել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրին:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան