Արցախում գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող, մյուսները գործում են մասնակիորեն

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի շարունակվող լիակատար շրջափակումն արտադրության մի շարք ոլորտներում հանգեցրել է լրջագույն խնդիրների։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ նշել են Արցախի օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ խաթարվել է փոքր և միջին բիզնեսի բնականոն գործունեությունը, մեծ խնդիրների են բախվել գործող բոլոր կազմակերպությունները՝ կապված հումքի և նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման հետ:

«Այս ամենն էլ իր հերթին բերում է գնաճի, գործազրկության, պարենային ապրանքների դեֆիցիտի, աղքատության, արտադրության ծավալների և ապրանքաշրջանառության անկման, պետական բյուջեի հարկային եկամուտների նվազման և մի շարք այլ խնդիրների»,-մանրամասնել են Արցախի օպերատիվ շտաբից:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հարկ վճարողների և պետեկամուտների ապահովման խնդիրներին ու դրանց լուծումների հարցին՝ Օպերատիվ շտաբից պատասխանել են, որ շրջափակման առաջին իսկ օրերից տնտեսությունում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտների գործունեության դադարեցում, աշխատատեղերի կրճատումներ, որոնց հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել, ինչն էլ անդրադարձել է հավաքագրվող եկամուտների մակարդակի վրա: «Նախնական տվյալներով, միայն 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել պլանավորված հարկային եկամուտներից և տուրքերից ավելի քան 32 տոկոսով պակաս գումար: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են մոտ 29 տոկոսով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը նախաձեռնել է տնտեսավարող սուբյեկտների աջակցության մի շարք միջոցառումներ, որոնք առաջնահերթ ուղղված են աշխատողների աշխատատեղերի պահպանմանն ու աշխատավարձերի վճարմանը»,-մանրամասնել են կառույցից՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ գործունեությունը դադարեցրել է շուրջ 1000 հարկ վճարող, որը սակայն, ամբողջական պատկերը չէ, քանի որ գործող հարկ վճարողների հիմնական մասն աշխատում է մասնակիորեն: Ի պատասխան ստեղծված իրավիճակում պարենային ոլորտի խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ հարցի՝ Օպերատիվ շտաբից նշեցին, որ էներգամատակարարման և գազամատակարարման հաճախակի խափանումները բացասաբար են ազդում գյուղոլորտի վրա՝ խաթարելով ջերմոցային տնտեսությունների բնականոն ջեռուցումը, ինչը հանգեցնում է սածիլների և բերքի ցրտահարման և, որպես հետևանք՝ ստացվելիք պարենամթերքի ոչնչացման: Բացի այդ, վառելիքի պաշարների խիստ սղության պատճառով, գյուղատնտեսական բոլոր տեսակի աշխատանքներն ընթանում են նախատեսվածից մի քանի անգամ քիչ ծավալներով, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես դադարեցված են:

«Որպես լուծում կառավարությունը որոշակի քանակությամբ վառելիք է տրամադրում գյուղոլորտի տնտեսավարողներին՝ գոնե որոշ չափով մեղմելու ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը: Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման անհնարինության պայմաններում, հնարավորության սահմաններում, փորձ է արվում պակասը լրացնել պահուստային պաշարների հաշվին»,- հայտնել են Արցախի Օպերատիվ շտաբից:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին