2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչևապրանքների՝ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Արդյունքում՝ կատարվում է ռիսկերի նախնական գնահատում և մաքսային ձևակերպումներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով, առանց լրացուցիչ վճարների։ Այս դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է սահմանային մաքսային կետերում՝ արտահերթ։ Այլևս կարիք չի լինի այցելել մաքսատուն-վարչություններ, ապրանքները տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում և լրացուցիչ վճարել ապրանքների պահպանության համար․ տնտեսվարողը կարող է ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն:

Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ էականորեն նվազել է ապրանքների՝ սահմանը հատելուց մինչև բացթողումն ընկած ժամանակահատվածի տևողությունը։ Ապրանքների ժամանումից հետո այժմ գործընթացը տևում է միջինում 2-3 ժամ՝ նախկին 20-70 ժամվա փոխարեն։ Փոփոխությունների շնորհիվ տնտեսվարողները խնայում են ֆինանսական միջոցներ և ժամանակ։ 2022 թվականի ընթացքում գրանցվել է ավելի քան 2300 նախնական հայտարարագիր, ընդ որում՝ հայտարարագրերի զգալի մասը ներկայացվել է նախորդ տարեվերջին՝ 1509 նախնական մաքսային հայտարագիր։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ գործընթացից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է նախնական մաքսային հայտարարագիրը էլեկտրոնային եղանակով, trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով, ներկայացնել այն մաքսային կետ-բաժին, որով տնտեսվարողը նախատեսում է իրկանացնել տվյալ ապրանքների ներմուծումը։

Հայերեն English Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս