Արցախ

Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները

1 րոպեի ընթերցում

Թագուհի Թովմասյանը Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախում հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Խորհրդարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թագուհի Թովմասյանը:

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած

հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում