Հասարակական

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել:

Տեղեկությունն «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում