Պաշտոնական

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոս Քրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Հարգելի Նիկոս Քրիստոդուլիդես, ցանկանում եմ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Հայաստան-Կիպրոս հարաբերությունները խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, և Դուք մեծ ներդրում ունեք այդ գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Փաշինյանի թվիթերյան գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում