Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. Սուրճը չափի մեջ օգտագործելը կարող է օգնել խուսափել լյարդի քաղցկեղից

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Սուրճը չափի մեջ օգտագործելը կարող է օգնել խուսափել լյարդի քաղցկեղից

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ հաճախակի են տարբեր մթերքներ օգտագործում՝ ելնելով դրանց օգտակարության վերաբերյալ տարբեր նյութերից ու հրապարակումներից: Բայց որքանո՞վ են այդ մթերքները նպաստում տվյալ խնդիրների լուծմանը և առհասարակ ի՞նչ ազդեցություն ունի դրանց կիրառումն օրգանիզմի վրա:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Աստղիկ Խաչատրյանը նշեց, որ, ցավոք, այսօր համացանցում շատ են հանդիպում նյութերի, որտեղ ասվում է, որ այս կամ այն մթերքն օգտագործելով՝ կբուժեք այս կամ այն խնդիրը, կամ այս մթերքը օգտակար է, մյուսը՝ ոչ:

8D1A0172.JPG (406 KB)

Խոսելով հաճախակի օգտագործվող ըմպելիքներից՝ մասնագետն անդրադարձավ սուրճին:

«Շատերը իրենց օրը սկսում են սուրճով: Թե գիտական, թե բժշկական տեսակետից սուրճը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Ապացուցվել է, որ օրվա ընթացքում երկու բաժակ սովորական սև սուրճը դրական ազդեցություն ունի լյարդի բջիջների վրա, այն միանշանակ չի կանխարգելի, բայց կարող է օգնել խուսափել լյարդի քաղցկեղից: Այն կարող է բացասական ազդեցություն ունենալ սոված օգտագործելու դեպքում: Այդ դեպքում առաջանում է աղաթթվի մակարդակի ավելացում, ինչն էլ հանգեցնում է այրոցների և ինքնազգացողության փոփոխության: Եթե սիրում եք առավոտյան սուրճ խմել, ապա խորհուրդ եմ տալիս որևէ բան ուտել և կես ժամ անց նոր օգտագործել սուրճ»,- ասաց մասնագետը:

Խոսելով մեկ այլ տարածված և շատ օգտագործվող մթերքի՝ լիմոնի մասին, գաստրոէնտերոլոգը նշեց, որ հատկապես ցուրտ եղանակին մարդիկ լիմոն շատ են օգտագործում. մասնագետի խոսքով՝ դրա օգտագործումն ունի շատ մեծ դրական ազդեցություն:

«Շատ եմ լսում այն հարցը, թե արդյոք կարելի է առավոտյան լիմոնաջուր օգտագործել: Նշեմ, որ միանշանակ, այո: Կարելի է առավոտյան օգտագործել լիմոնաջուր, բայց այն չպետք է լինի դասական գերթթու լիմոնաջուր, պետք է մի քանի կաթիլ լցնել ջրի մեջ հոտը փոխելու համար, որը կնպաստի նաև շատ ջուր խմելուն: Լիմոնի առկայությունը օգնում է ավելի շատ ջուր խմել, իսկ ջուրը շատ կարևոր է օրգանիզմի համար:

Ի՞նչ ազդեցություն ունի կտավատի օգտագործումը, ինչպե՞ս է պետք այն օգտագործել: Մարդկանց մոտ տարածված է նաև նռան չորացրած կեղևի օգտագործումը, օգտակար է արդյո՞ք այն: Քաղցրեղենի և շոկոլադների սիրահարներն առողջական ի՞նչ խնդիրների կարող են բախվել: Ի՞նչ ազդեցություն ունի արագ սննդի և գազավորված ըմպելիքների օգտագործումը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում