Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին. ՀՀ նախագահը գրառում է կատարել դեսպանությունում բացված սգո մատյանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Սիրիայում տեղի ունեցած՝ հազարավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է.

«Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:

Հայերեն العربية English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան