Տնտեսություն

Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, հանքարդյունաբերությունը՝ նվազել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է, հանքարդյունաբերությունը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակող արդյունաբերությունը 2022 թվականին աճել է, ՀՆԱ-ի կառուցվածքում այն կազմել է շուրջ 12 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:

«2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է և թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1.8 տրլն դրամ, փոխարենը մի փոքր նվազել է հանքարդյունաբերությունը»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի վստահեցմամբ՝ դա կառավարության՝ տրամաբանորեն գծված պլանների շրջանակներում է, քանի որ կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանվելով 15 տոկոս: «Այժմ գտնվում են 12 տոկոսի միջակայքում: Կարծում եմ, որ այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին»,-եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում