Արցախ

Արցախի արտգործնախարարը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսանին

1 րոպեի ընթերցում

Արցախի արտգործնախարարը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։

«Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ Ձեր հայրենակիցների և հարազատների զոհվելու կապակցությամբ։ Այս վշտի պահին մեր մտքերն ու աղոթքները Սիրիայի ժողովրդի հետ են։ Բոլորիդ մաղթում ենք քաջություն, ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նամակում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում