ԱԺ-ն համաձայնություն տվեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երեք միջնորդագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝ միջնորդագրերից 2-ի համար քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: Միջնորդագրերից մյուսի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Բաբայանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգմավոր չունեն գաղտնիության թույլտվություն, դրա համար չեն մասնակցել:

Հայերեն English Русский

«էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով երթևեկությունը կդադարեցվի

ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն

Սիրիան Իրաքին նավթի տարանցման երթուղի կտրամադրի

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի  կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է

CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է 20 մլն բարել նավթ

Յուրաքաչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը