Քաղաքականություն

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին

2 րոպեի ընթերցում

Այստեղ որևէ սկանդալի փնտրտուքն անպտուղ զբաղմունք է. Աղաջանյանն անդրադարձել է իր հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր հրաժարականը և պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության առաջադրումը հորդորում է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը պետական կառավարման համակարգում մշտական գործընթաց է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանն այս թեմային անդրադարձավ ԱԺ-ում Խանդանյանի թեկնածության քննարկմանը՝ հաշվի առնելով հանրության շրջանում առաջացած հարցերը:

«Նախ ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության ծրագրում որդեգրած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես` խաղաղության օրակարգը: Եվ պատրաստվում եմ այսուհետ ևս իմ հնարավորությունների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել այս օրակարգին: Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական կառավարման համակարգում, և որևէ սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է»,-ասաց Աղաջանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Սարգիս Խանդանյանի մոտ լավագույնս կհաջողվի այդ կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահերի՝ կոչ անելով կողմ քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում