Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից, Հանրապետությունում հազամատակարարման դադարեցման մասին հայտնել է «Արցախգազ»-ը: