Սփյուռք

Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա

2 րոպեի ընթերցում

Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշեց, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր:

49pxMsqksc3JzM8FmLJL.png (378 KB) 0նկար երկու.png (569 KB)

«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:

Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:

«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակեց պատգամավորը:

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 237 է, տուժածների թիվը հասել է 639-ի: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորների թիվը՝ 2383-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում