ԱԺ պատգամավորները Սերբիայի դեսպանին են ներկայացրել Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ,որի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԺ կայքէջից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ սերտ եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում կնպաստեն երկու երկրների խաղաղ եւ բնականոն զարգացմանը:

Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով՝ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով: Ըստ դեսպանի՝ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար:

Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:

Նա խոսել է առաջացած հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ծրագրված էթնիկ բնաջնջում իրականացնելու մասին: Հայկ Մամիջանյանը հույս է հայտնել, որ միջազգային համայնքը մեծ ճնշում կգործադրի ադրբեջանցի իշխանությունների վրա` շեշտելով, որ շատ միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն արդեն արտահայտել են, խոսել են պաշտոնական Բաքվի հետ` առաջարկելով դադարացնել շրջափակումը:

Միքայել Թումասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի ապրիլին, որպես դիտորդ, ներկա է գտնվել Բելգրադում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ ունեցել է մի շարք հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ, որոնք շատ ջերմ են արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

Պատգամավորը, կարեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը, նշել է, որ ներկայում Սերբիայի խորհրդարանում կա ազգությամբ հայ երիտասարդ պատգամավոր, որը նաեւ Սերբիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ է:

Զրույցում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող խորհրդարանական դիվանագիտությունը, մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգանալու լուրջ ներուժ ունեն: Նշվել է, որ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ցանկությունը մեծ է:

Անդրադարձ է կատարվել տնտեսական, զբոսաշրջության, մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը:

Հայերեն English Français Русский

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

«Նոր գիրք»-33/26. Հերբերթ, Մակդոնալդ, Ռիզով