Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների:

Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծվել է, որ շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, այլ ուղիղ շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38 000 մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված:

Նշվել է, որ Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի. մասնավորապես, լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Շեշտվել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումներն առ այն, որ Լաչինի միջանցքը բաց է, հերքվում են փաստով, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի որևէ բնակչի պատկանող ավտոմեքենա այդ ճանապարհով չի անցել: Իրականում արգելափակված ճանապարհով անցնելու թույլտվություն են ստանում միայն ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները: Ավելին, չկարողանալով միջազգային հանրությանը համոզել, որ «բողոքի ակցիան» իբր էկոլոգիական բնույթ է կրում՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն իրենց ներքին գործն է, և նրանք պարտավոր չեն այն քննարկել որևէ երկրի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում։

Նամակներում նախարար Սերգեյ Ղազարյանը կոչ է արել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ իրենց կառավարություններին ներկայացնել զարգացումների իրական պատկերը: Նշվել է. «Հորդորում ենք Ձեր կառավարությանը փոխանցել մեր կոչը՝ գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին