Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին եւ hիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիական կրթության ոլորտներում:

Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում