Արցախի ՄԻՊ-ը հանրությանը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում շրջանառվող՝ Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք առանց համաձայնության տարածվում են: Վերոնշյալի հետ կապված՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են բազմաթիվ բողոքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս առիթով հայտարարություն է տարածել:

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը: Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում:

Ելնելով վերոնշյալի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Արցախի ՄԻՊ-ը կրկին կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում:

Հայերեն Español

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր