Հասարակական

Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

1 րոպեի ընթերցում

Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,-ասված է հաղորդագրությունում:

ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ:

ԿԽՄԿ-ի այս հաղորդագրությունից հետո հայտնի է դարձել, որ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում