Պաշտոնական

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

2 րոպեի ընթերցում

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք, որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնց ընթացքում նախանշվել են երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարներ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը, փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և հարստացնել մեր ժողովուրդների միջև առկա բազմադարյան բարեկամության պատմական էջերը նոր ձեռքբերումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում