Արցախ

Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն, կարևոր է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը. Արցախի Օպերատիվ շտաբը նիստ է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն, կարևոր է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը. Արցախի Օպերատիվ շտաբը նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար,Օպերատիվ շտաբիպետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 31-ին տեղի ունեցածշտաբի նիստումքննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչությանկենսագործունեության ապահովմանըվերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկիրավիճակը:

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքովբնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում:

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել ենհամայնքներումբնակչության հետհերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներինհանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանցլուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում