Տեխասում Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի «տարվա կառույց»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով World Architects կայքում հրապարակված հոդվածը:

Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին, ասես, անցնում է ժամանակի և տարածության միջով՝ կապվելով հայկական ավանդույթների ու ժողովրդի հետ։

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագը մատուցել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, «որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ կորսված կյանքերը», նշում է պարբերականը:

Եկեղեցու նախագիծը հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ:

Դեյվիդ Հոթսոնը մեծ պատիվ է համարել այն, որ սուրբ Սարգիս հայկական եկեղեցին նման տիտղոսի է արժանացել:

«Հուսով եմ, որ այն ճանաչվածությունը, որ եկեղեցին ձեռք կբերի այս պատվին արժանանալուց հետո, կօգնի Ամերիկայում բարձրացնել իրազեկությունն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի պատմության և հայ քրիստոնյաների հալածանքների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում», - գրել է Հոթսոնը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների