Տնտեսություն

Արտադրողականության ավելի քան 250 տոկոսի աճ, խոշոր նախագծեր արտերկրում․ PROFAL GROUP-ի՝ 2023-ի հավակնոտ ծրագրերը

11 րոպեի ընթերցում

Արտադրողականության ավելի քան 250 տոկոսի աճ, խոշոր նախագծեր արտերկրում․ PROFAL GROUP-ի՝ 2023-ի հավակնոտ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյումինե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների հայկական առաջատար արտադրող PROFAL GROUP-ն անում է հնարավորը հայկական լավագույն փորձն ու որակյալ արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Այն տարեցտարի ընդլայնում է գործունեության աշխարհագրությունն ու իրականացնում խոշոր նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում։ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրուցել ենք անցած տարվա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների, ընկերության ձեռքբերումների ու 2023-ի առաջնահերթությունների մասին։

Հիմնադիրներն ու Էդգար Ավետիսյանը.JPG (5.06 MB)

Պարոն Ավետիսյան, ինչպիսի՞ն էր քսանամյակի տարին PROFAL GROUP-ի համար, ի՞նչ ձեռքբերումներ գրանցեցիք։

Երկու ճգնաժամային տարիներից հետո մենք՝ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն էլ ավելի ենք գիտակցում հետևողական ու համառ աշխատանքի կարևորությունը։ Այստեղ մեր երկրի կայունացման և զարգացման հարցն է դրված, որը քաջ գիտակցում է հայաստանյան յուրաքանչյուր բիզնես: Այդ պատճառով էլ հետպատերազմյան տարիների մեր աշխատանքն առավելապես ուղղված էր նոր ներդրումներ իրականացնելուն, աշխատատեղեր և նախագծեր ստեղծելուն և թիմի կարողությունները կատարելագործելուն: Կարող եմ փաստել, որ տարին հաջողված էր ընկերության համար։ 2022-ին տվեցինք մեր նոր մեգանախագծի՝ Օ₂ Gardens-ի մեկնարկը, որը կանաչապատման նոր մշակույթ է բերել Հայաստան։ Նախագծի շրջանակում, ընդհանուր առմամբ, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել։ Այժմ Օ₂ Gardens-ը զբաղվում է 2000 տեսակի բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մոտեցումներ, լանդշաֆտայինդիզայնի ծառայությունների ամբողջական փաթեթ։ Արդյունքում՝ կարողացանք նոր աշխատակիցներով համալրել թիմը ՝ այն հասցնելով 400-ի և ապահովելով 20 տոկոս աճ։

Նախորդ տարի նշեցինք ընկերության հիմնադրման քսանամյակն ու հայտարարեցինք ընկերությունների խմբի կարգավիճակով ներկայանալու մասին։ Հիմա PROFAL GROUP-ը մեկ բրենդի ներքո միավորում է PROFAL-ը, PROFAL HOME-ը, Օ₂ Gardens-ը, Օ₂ Café & Bar-ը, ElectriX-ը, ինչպես նաեւ Վրաստանում գործող ARGO դուստր ձեռնարկությունը:

Բացում.jpg (8.10 MB)

Մեզ համար կարևոր ձեռքբերում էր մուտքը եվրոպական շուկա, մասնավորապես, Ֆրանսիա, որտեղ երկարաժամկետ ծրագրեր ունենք։ Ֆրանսիացի մեր գործընկերների հետ մասնակցելու ենք դպրոցների և պետական նշանակության այլ շենքերի կառուցմանը: Ինչպես գիտեք, PROFAL-ի արտադրանքը սկսել ենք արտահանել 2013 թվականից, առաջին ուղղությունը Սաուդյան Արաբիան էր, որից հետո արտահանման աշխարհագրությունն ընդլայնվեց՝ ներառելով Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը, Պուերտո Ռիկոն, Բերմուդյան կղզիները, հիմա նաև Ֆրանսիան։ Վերջինին զուգահեռ մի քանի խոշոր նախագծեր են նախատեսվում նաև ԱՄՆ-ում, մասնավորապես, Նյու Յորք քաղաքում: Այս ամենն ավելի է նպաստում հայկական արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու մեր առաքելության իրագործմանը, որով «Արտադրված է Հայաստանում/Made in Armenia»-ն ընկալվում է որպես որակի նոր չափանիշ։

Օտարերկրյա նախագիծ 3.jpg (5.05 MB)

Ձեռքբերումների շարքում պետք է անպայման նշեմ նաև արտադրողականության շուրջ 25 տոկոսանոց աճը, որը գերազանց ցուցանիշ է մեզ համար, քանի որ նմանատիպ ոլորտներում 5-7 տոկոս աճն արդեն բավականին լավ է։ Նախատեսում ենք այս տարի ևս ապահովել ավելի քան 250 տոկոսի աճ։ Դա հնարավոր կլինի այն փոփոխությունների շնորհիվ, որոնց մեկնարկը տվել ենք 2022-ին․ գործարանի արդիականացում, արտադրատարածքի և պահեստների ընդլայնում, արտադրական հզորությունների ավելացում։ Ունեցել ենք նոր սարքավորումներով համալրում, որի մի մասն արդեն ձեռք է բերվել, մյուս մասը Հայաստան կհասնի այս տարվա հունվարի վերջին: Արդյունքում շուրջ երկու անգամ կավելացնենք ալյումինի արտադրողականությունը։

Մեզանից երեք տարի պահանջվեց, որպեսզի սարքավորումներն ինտեգրենք մեր համակարգին։ Նոր սարքավորումները շատ ավելի անվտանգ են։ Ապագայի մեր մեծ նպատակն ամբողջովին ավտոմատացված արտադրություն հիմնելն է, որը կարող է դառնալ մեր «know how»-ն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի յուրաքանչյուր կետում։

Օտարերկրյա նախագիծ.jpg (159 KB)

Խոսեցիք արտասահմանյան խոշոր նախագծերի ու նոր շուկա մուտքի մասին, ի՞նչ մարտահրավերներ են առաջանում այս ճանապարհին։

Մենք այն ընկերությունն ենք, որը երբեք չի վախենում ու խուսափում դժվարություններից, և յուրաքանչյուր նոր մարտահրավեր, որ հաղթահարում ենք, մեզ ու մեր երկիրն ավելի մրցունակ ու ուժեղ է դարձնում: Ամերիկյան ու եվրոպական շուկաներում ծառայություններ մատուցելիս պետք է համապատասխանես որակի շատ բարձր ստանդարտներին, իսկ այդ գործընթացը ռեսուրսատար է։ Ներկայում մենք ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում տարբեր հավաստագրեր ստանալու փուլում ենք, որը 6-7 ամիս է տևում։ Բայց անգամ հավաստագրերն ունենալու պարագայում անհրաժեշտ է լինում շարունակական աշխատանք արտադրության, վաճառքի, մատակարարման տարբեր գործընթացներ բարձր մակարդակով իրականացնելու համար, քանի որ տարեկան 1-2 անգամ ստուգումներ են նախատեսված այդ երկրների ներկայացուցիչների կողմից մեր արտադրամասերում: Այսինքն՝ արտադրանքը պետք է բարձրորակ լինի, ընկերությունն էլ՝ բավարարի սահմանված պահանջներին։ Դա ներառում է հումքի ձեռքբերումից մինչև պատրաստի արտադրանքի շուկա դուրս բերումը, հաճախորդների կարծիքների ստացումը, դրանց արձագանքումը և այլն։ Մեծ կարևորություն է տրվում մատակարարների ընտրությանն ու նյութերի որակին. պետք է հումք ձեռք բերել միայն հավաստագրված ընկերություններից, նրանց հետ լոգիստիկ աշխատանքները ճիշտ կազմակերպել և այլն։

օտարերկրյա նախագիծ 1.jpg (4.01 MB)

2022-ը լի էր նաև դժվարություններով, ինչպե՞ս դիմակայեց ընկերությունն ի հայտ եկող ճգնաժամերին՝ ռուս-ուկրաինական պատերազմ, դոլարի ու եվրոյի արժեզրկում (հաշվի առնելով արտահանումները), սեպտեմբերին ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը։

Այո, ինչպես վերևում էլ նշեցի, վերջին մի քանի տարիները լի էին մարտահրավերներով՝ համավարակ, պատերազմ, նախորդ տարվա սկզբին՝ արդեն ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումը, դրանով պայմանավորված ռելոկացիան ու արտարժույթի տատանումները, որոնք յուրաքանչյուր բիզնեսի համար նոր փորձություն էին։ Մենք էլ շատերի նման այդ ընթացքում պոտենցիալ խոշոր նախագիծ կորցրեցինք, որի շուրջ բանակցությունների փուլում էինք։ Իհարկե, նմանատիպ իրավիճակներն աճը զսպող գործոններ են, բայց մենք մեկ անգամ չէ, որ դիմակայում ու հաղթահարում ենք դժվարություններն ու մարտահրավերները, ուստի աշխատում ենք զարգացման այլ ռազմավարություն մշակել ու դրանով գործել։

Այդուհանդերձ՝ այս պահին սեղանին մի քանի խոշոր նախագծեր ունենք։ Դրանցից մեկի դեպքում նաև նոր ծառայություն ենք մատուցելու՝ շենքերի երեսպատման մասին է խոսքը, որը կարճ ժամանակահատվածում դառնալու է PROFAL-ի խոշոր բիզնես ուղղություններից մեկը: Շատ կարևորում եմ նաև այն միտումը, որ կառուցապատող ընկերությունները դեռևս նախագծերի քննարկման փուլում մեզ հետ խորհրդակցում են կանաչապատման հարցերով, որտեղ մենք գործի ենք դնում Օ₂ Gardens-ի մեր փորձառությունը։

Օտարերկրյա նախագիծ 2.jpg (359 KB)

Օ Gardens նախագծի շրջանակում նախորդ տարի մի շարք հետաքրքիր ձևաչափերով հանդես եկաք, որոնք ուղղված էին հանրության լայն շրջանակներին։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս տարի։

Այո, շատ ճիշտ նկատեցիք, 2022-ը կարևոր էր նաև մեր համերկրացիների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելով, որոնց հիմնական նպատակը կանաչ մշակույթի կարևորումն ու խթանումն է։ Նախորդ տարի գարնանը՝ կանանց տոների առիթով նախաձեռնեցինք ու հաջողությամբ իրականացրինք Կակաչների ցուցահանդես-վաճառքը՝ Tulip Market-ը։ Մայրաքաղաքի հենց սրտում՝ Հյուսիսային պողոտայում ներկայացված էր ամենատարբեր երանգների 14 հազարից ավելի կակաչ։ Այն Երևանում անցկացվող առաջին ծաղկային տոնավաճառն էր, որի ընթացքում կակաչների սիրահարները հնարավորություն ունեին շրջելու տարածքում, լուսանկարվելու, սեփական ձեռքերով քաղել ծաղիկներն ու յուրահատուկ փաթեթավորմամբ այն տանել իրենց հետ։

Tulip Market.jpg (1.43 MB)

Tulip Market-ն իրականացնելու ոգեշնչումը ստացել ենք Նիդերլանդներում ամեն տարի անցկացվող Կակաչի ազգային օրվա միջոցառումներից։

Այցելուների հետաքրքրությունն ու հիացմունքն այնքան մեծ էր, որ որոշեցինք այն դարձնել ամենամյա ու այս տարի ևս ծաղկային տոն պարգևել մեր քաղաքացիներին՝ ցուցահանդես-վաճառքին ներկայացնելով 50 հազարից ավելի կակաչ:

Tulip Market 1.jpg (4.24 MB)

Ինչ վերաբերում է մեր նոր ձմեռային ձևաչափին՝ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ին, ապա այն իրագործեցինք մեր գործընկերների հետ մասին ու Նոր տարվա հրաշքն իրական դարձրինք մեր փոքրիկների համար։ Օ₂ Gardens-ում ներկայացված էին հարյուրավոր լուսավորված և զարդարված եղևնիներ, ինչպես նաև հայկական շուրջ 15 ընկերությունների կողմից ստեղծված յուրօրինակ և կրեատիվ տոնածառներ։ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը ևս հավակնում է դառնալ ավելի մասշտաբային՝ տարեց տարի միավորելով նորանոր գործընկերների։ Կարևոր եմ համարում այն, որ մեր բոլոր միջոցառումների հիմքում բույսերի հանդեպ սեր ու հոգատարություն սերմանելն է թե՛ կրտսեր, թե՛ ավագ սերնդի շրջանում։

Վստահ եմ, որ 2023-ին ավելի մեծ ոգևորությամբ ենք շարունակելու մեր նվիրված ու պատասխանատու աշխատանքը։

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում