Podcast-Հարց բժշկին. Առողջ սնվելու սովորությունները պետք է ձևավորվեն մանկական տարիքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, այս և նման այլ թեմաների մասին տեղեկատվության, խորհուրդների պակաս համացանցում չի զգացվում: Մասնագետներն ու իրենց մասնագետ համարողները, թեման ուսումնասիրածներն ու թեմայից հեռու տարբեր մարդիկ առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, սննդակարգեր ներկայացնում: Ինչպե՞ս այս խառնաշփոթ դարձած տեղեկատվական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվել, ո՞րն է ճիշտ սնվելու բանաձևը, ինչպե՞ս հասկանալ, թե որն է մեզ համար ճիշտ սննդակարգը:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն, անդրադառնալով այս հարցերին, ընդգծեց, որ առողջ սնվելու սովորությունները նախ պետք է ձևավորվեն մանկական տարիքից:

Սննդաբանի խոսքով՝ սննդակարգին հետևելը պետք է լինի հասկանալով, խորությամբ ընկալելով: Հակառակ դեպքում, եթե այն կատարում ենք պարզապես որպես թղթի վրա գրված գործողություն, ապա դառնում է սովորական դիետա, այլ ոչ թե առողջ ապրելակերպի մի մաս:

Առողջ սննդակարգ ձևավորելու հաջորդ սկզբունքն, ըստ մասնագետի, բազմազանության ապահովումն է, ինչպես նաև մրգերի, բանջարեղենի ներառումն է սննդակարգ: Պետք է հիշել՝ որքան կարևոր է շատ միրգ և բանջարեղեն ուտելը, նույնքան կարևոր է դրանց բազմազանությունն ապահովելը: Ավելին՝ խորհուրդ է տրվում փորձել օրվա ընթացքում ուտել գոնե 13տեսակի մթերք:

Մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին