Արցախ

Արցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին»

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հունվարի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»,- գրել է Հարությունյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում