Սփյուռք

Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Լիբանանահայերը զորակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանահայության սիրտը հանդիսացող Բուրջ Համուդի «Արին» կենտրոնի դիմաց հունվարի 25-ին Լիբանանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ զորակցություն հայտնելով 45 օր շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «aztagdaily»-ին, ակցիան կազմակերպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը։

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (2).jpeg (170 KB)

«Արցախը մե՛րն է», «Մե՛նք ենք Արցախը», «Կեցցէ՛ արցախահայությունը» եւ այլ նման կարգախոսներով, պաստառներով և ելույթներով ակցիայի մասնակիցները հաստատեցին, որ Արցախի հայկական լինելն անսակարկելի է, արցախահայությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի բացումը հրամայական է, միջազգային ընտանիքը պետք է քայլեր ձեռնարկի Արցախում ցեղասպանության դեմն առնելու համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր լիբանանահայ իր կորովն ու հավատը չկորցրած արցախցու կողքին է։

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.43.jpeg (615 KB)

Ակցիայի ավարտին լիբանանահայ մի խումբ երգիչներ երգեցին «Հայեր միացե՛ք» երգն ու «Սարդարապատ» հաղթերգը:

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.28.jpeg (481 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.42.jpeg (516 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (1).jpeg (296 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44 (3).jpeg (328 KB)

WhatsApp Image 2023-01-26 at 13.07.44.jpeg (739 KB)

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում