Արցախ

Ստեփանակերտում կվերականգնվի գազի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում կվերականգնվի գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի բնակչության համար հունվարի 26-ին կվերականգնվի գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում