Արցախ

Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Արցախի պետնախարար

4 րոպեի ընթերցում

Չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ՝ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար,Օպերատիվ շտաբի պետՌուբեն Վարդանյանն այցելել էԱսկերանի շրջանի Նորագյուղ,Խնձրիստան,Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցելինչպես նշված գյուղերի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Վարդանյանին ուղեկցել ենԱրցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը,Ազգային ժողովի«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանիվարչակազմի ղեկավարՀամլետԱպրեսյանը:

Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այսճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից.

«Կարծում եմ՝ սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարություններիենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաևդրանքհաղթահարելու համար,փորձում ենքառաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին:

Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև՝ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվածև ձեռնարկվելիք քայլերիմասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանքէ տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինելև հնարավոր բոլոր սցենարների պարագայումապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ուճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը.

«Այս փորձությունների միջով ստիպված ենքանցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվելէ նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում