Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Հայերեն English