Life

Երկրորդ աշխարհամարտի քարտեզի հրապարակումից հետո Նիդերլանդների գյուղերից մեկում գանձերի որոնումներ են սկսվել

3 րոպեի ընթերցում

Երկրորդ աշխարհամարտի քարտեզի հրապարակումից հետո Նիդերլանդների գյուղերից մեկում գանձերի որոնումներ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի՝ ձեռքով գծված քարտեզը հոլանդական փոքրիկ գյուղում գանձերի որոնումների հետ կապված իրարանցում է ստեղծել: Քարտեզի վրա կարմիր գույնով նշված է X տառը, որը, ենթադրաբար, ցույց է տալիս հարստության տեղը: Գանձեր որոնողները վստահ են, որ հենց նշված վայրում են թաղված թանկարժեք զարդերը, որոնք նացիստները գողացել են պայթեցված բանկային պահոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

AP23023475421863_t800.jpg (124 KB)

Մետաղորսիչներով, բահերով և բջջային հեռախոսներում ներբեռնած քարտեզով՝ գանձեր որոնողները գնացել են Ամստերդամից մոտ 80 կմ դեպի հարավ-արևելք գտնվող, 715 բնակիչ ունեցող Օմերեն բնակավայր՝ փորձելով գտնել նացիստների կողմից թաղված գանձերը: Ըստ տեղի բնակիչների՝ որոնումներին ներգրավվել են ոչ միայն գյուղի բնակիչները:

Առայժմ ոչ ոք չի հաղորդել որևէ բան հայտնաբերելու մասին:

Գանձերի որոնումները սկսվել են այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Նիդերլանդների Ազգային արխիվը սովորականի նման հրապարակել է հազարավոր փաստաթղթեր, որպեսզի պատմաբաններն ուսումնասիրեն դրանք: Այդ փաստաթղթերի մեծ մասն այդպես էլ ուշադրության չի արժանացել, մինչդեռ քարտեզը մեծ տարածում է գտել և «խաթարել Օմերենի հանգիստ կյանքը»:

preview (1).jpg (40 KB)

Սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ ավելի քան 1 մ խորությամբ փոսեր փորում, երբեմն նույնիսկ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող վայրերում՝ հույս ունենալով հարստություն գտնել:

preview (2).jpg (84 KB)

Օմերենի իշխանությունները նախազգուշացրել են, որ մետաղորսիչներով գանձեր որոնելը կարող է վտանգավոր լինել, տարածքում կարող են չպայթած ռումբեր լինել, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին տվյալ հատվածն առաջնագիծ է եղել:

Ազգային արխիվի գիտաշխատող Անեթ Ուաաքենզը հայտնել է, որ 1945 թ.-ին պատերազմի ավարտից հետո գերմանացի զինվորներից մեկը հայտնել է, որ գյուղի տարածքում զինամթերքի տուփեր և թաշկինակներում փաթաթված ոսկյա իրեր են թաղվել: 1947 թ.-ին Նիդերլանդների իշխանությունները քարտեզի օգնությամբ և հիմնվելով զինվորի վկայությունների վրա՝ փորձել են գտնել թաքնված հարստությունը, սակայն դա նրանց չի հաջողվել:

ap_65f4a1b1966747fca1744db8ab4f84d8-1.jpg (194 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում