Արցախ

Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ամբողջ հանրապետությունում հունվարի 25-ին, ժամը 02։00-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Արցախէներգո» ՓԲԸ-ից:

«Հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:

«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում