Ժաննա Անդրեասյանը Բերենիսե Նավառետեի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ-ի շրջափակման հետևանքով ստեղծված կրթության իրավունքի խախտման խնդիրների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ անցած տարի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին» և վերադարձել դրական տպավորություններով ու համագործակցության մեծ ակնկալիքներով:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար` շեշտելով, որ 2023 թվականին լրանում է Հայաստան-Մեքսիկա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը, ուստի առանձնակի կարևորություն ունի փոխգործակցության զարգացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում։

Մեքսիկական կողմը նշել է նաև, որ տպավորված է հատկապես Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, որը կարող է լավ օրինակ դիտարկվել բոլոր երկրների կրթական համակարգերի համար:

«Մենք անպայման կփորձենք այն տեղայնացնել նաև Մեքսիկայում»,- նշել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրների մասին, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա: Նախարարն անդրադարձել է նաև ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական և մշակութային միջոցառումների իրականացման, մշակութային տուրիզմի զարգացման, համատեղ աշխատանքային ծրագրերի, փորձի փոխանակման, հաղորդակցման ակտիվացման վերաբերյալ մի շարք այլ հարցերի:

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո