Արցախ

Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ երկրի ներսում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճարի

1 րոպեի ընթերցում

Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ երկրի ներսում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունից:

«Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում