Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի Սուրբ Փրկիչհայկաթոլիկեկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նա նշեց, որ անմիջապես դեպքի վայր են ժամանել Ստամբուլի հրշեջ-փրկարարական խումբը և հրդեհի մարման աշխատանքներ իրականացրել։ Դեպքի վայրում էր նաև Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։

«Հրդեհը բռնկվել է հին հյուրատանը, որը պետք է վերանորոգվեր, սակայն տեղի ունեցավ այս ողբերգական իրադարձությունը։ Հյուրատանը բնակվում էր 7 հոգի, որից 2-ը զոհվել են, 2-ը ծխահարման հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասաց Գոչունյանը՝հավելելով, որ այս պահին դեռևս հրդեհի բռնկման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա։

Գոչունյանի խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքները երկար են տևել, այն հաջողվել է մարել հունվարի 24-ին ժամը 2։00-ի սահմաններում։

«Փառք Աստծո, բուն եկեղեցին պահպանվել է, հրդեհը չի հասել սրբավայր»,- եզրափակեց Գոչունյանը։

Գոչունյանը նաև հայտնեց, որ հրդեհի հետևանքով զոհված անձինք են Հայ կաթողիկե հանրության անդամներ Ժոզեֆին Էքմեքչին և Ֆեհիմ Աթսուփը:

Հայերեն العربية English Français Русский

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել