Հասարակական

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

1 րոպեի ընթերցում

ԵՄ առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը. Միրզոյանը ողջունել է նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Մենք շատ ենք ողջունում Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրամիության որոշումը։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը»,-նշել է Միրզոյանը:

ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն կուղարկի հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով: Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում