Արցախ

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին և այլ հայտնիների ծանր պահին Արցախի ժողովրդի կողքին լինելու համար

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին և այլ հայտնիների ծանր պահին Արցախի ժողովրդի կողքին լինելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և այլոց, ովքեր ծանր պահին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց վերջիններս բախվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով:

«Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար: Ձեր ձայնն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում