Բուխարեստի Առաջնորդանիստ տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հրանտ Դինքի սպանության 16-րդ և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցների առիթով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրացավ հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 16-րդ տարին և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, այս առիթով թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 22-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների, ինչպես նաև օրեր առաջ ՀՀ ՊՆ զորամասում հրդեհից զոհված 15 զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա են եղել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշխանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:

Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը և ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միևնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Այսօր էլ Արցախում կատարվող իրադարձությունները վկայում են, որ թշնամու ձեռագիրը չի փոխվել, ավելին՝ անփոփոխ է նաև նպատակը:

Մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ

Իլինոյսի բնակիչը վիճակախաղով 1 միլիարդ դոլար է շահել

Կառավարությունը թոշակները ինդեքսավորելու առաջին որոշումը կկայացնի 2028 թվականի հունվարի 1-ից. Փաշինյան

Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը