Կոնգրեսական Քեթի Փորթերը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկժամյա ժողովին մասնակցել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Իրվին շրջանի կոնգրեսական Քեթի Փորթերը և Հայ դատի հանձնախմբի անդամները։ Հանդիպման առիթն էր՝ տեղեկացնելու կոնգրեսական Փորթերին Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի լկտի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրատապ անհրաժեշտության մասին։

Կալիֆոռնիայի Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի առաջնորդները նաև կոչ են արել օդանավով շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին։

«Ես համակարծիք եմ հայ-ամերիկյան համայնքի հետ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և անմարդկային շրջափակումը դատապարտելու հարցում։ Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախի բնակչությանը՝ հետագա մարդկային ողբերգությունը կանխելու համար։ Ես կոչ եմ անելու ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, և ես շարունակելու եմ լինել հայ-ամերիկյան համայնքի դաշնակիցը նրա արդարության և ազատության կոչերում», - հայտարարել է կոնգրեսական Քեթի Փորթերը։

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ