Հասարակական

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ-ից, ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։

ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում