Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից:

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի 200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

Հայերեն Русский

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները

Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը