Արցախ

Արցախի ԱԳ նախարարն ու ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պայմանավորվել են առավել սերտ համագործակցություն հաստատելու մասին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն ու ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պայմանավորվել են առավել սերտ համագործակցություն հաստատելու մասին

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության միջև, որը լիազոր մարմին է այդ թվում նաև սփյուռքի հարցերով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում